2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդառաջ գնալով հաճախորդների ցանկությանը` Ամերիաբանկը «Կատարյալ ավանդի» գործողության ժամկետը երկարաձգել է մինչև հոկտեմբերի 1-ը: «Կատարյալ» ավանդային ակցիայի արդյունքները վկայում են բանկի նկատմամբ հասարակության ունեցած մեծ վստահության և ավելին իրագործելու ազատությունից օգտվելու ցանկության մասին:
Չնայած նրան, որ «Կատարյալ» ավանդը հիմնականում գործել է արձակուրդային ակտիվ շրջանում` մայիսի 15-ից օգոստոսի 15-ը, այնուհանդերձ, գրանցվել են շատ խոսուն արդյունքներ: Ակցիայի գործողության երեքամսյա ժամկետում ներգրավվել է շուրջ 3,4 մլրդ դրամի ավանդ (առանց արդեն գործող ավանդների վերաձևակերպման):
Ակցիայի գործողության նոր ժամանակահատվածում «Կատարյալ» ավանդի պայմանները մնում են անփոփոխ` հետաքրիր ու յուրօրինակ` կատարյալ ժամկետ, երբ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1օր ավելի, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12օրվա համար ևս, կատարյալ պայմաններ, երբ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին, կատարյալ ապահովագրություն` ավանդի 100% ապահովագրություն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ կողմից:
«Կատարյալ» ավանդն ընձեռում է լրացուցիչ հնարավորություն. Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել «Կատարյալ» ավանդից, այսպես` երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները:
Ամերիաբանկը կշարունակի ընդլայնել հանրության համար ավելին իրագործելու ազատության հնարավորությունները` հանդես գալով նոր ու ինքնատիպ առաջարկություններով: