Տնտեսություն

Ամերիաբանկը երկարաձգել է «Կատարյալ ավանդի» գործողության ժամկետը

2 րոպեի ընթերցում

Ամերիաբանկը երկարաձգել է «Կատարյալ ավանդի» գործողության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդառաջ գնալով հաճախորդների ցանկությանը` Ամերիաբանկը «Կատարյալ ավանդի» գործողության ժամկետը երկարաձգել է մինչև հոկտեմբերի 1-ը: «Կատարյալ» ավանդային ակցիայի արդյունքները վկայում են բանկի նկատմամբ հասարակության ունեցած մեծ վստահության և ավելին իրագործելու ազատությունից օգտվելու ցանկության մասին:

Չնայած նրան, որ «Կատարյալ» ավանդը հիմնականում գործել է արձակուրդային ակտիվ շրջանում` մայիսի 15-ից օգոստոսի 15-ը, այնուհանդերձ, գրանցվել են շատ խոսուն արդյունքներ: Ակցիայի գործողության երեքամսյա ժամկետում ներգրավվել է շուրջ 3,4 մլրդ դրամի ավանդ (առանց արդեն գործող ավանդների վերաձևակերպման):

Ակցիայի գործողության նոր ժամանակահատվածում «Կատարյալ» ավանդի պայմանները մնում են անփոփոխ` հետաքրիր ու յուրօրինակ` կատարյալ ժամկետ, երբ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1օր ավելի, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12օրվա համար ևս, կատարյալ պայմաններ, երբ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին, կատարյալ ապահովագրություն` ավանդի 100% ապահովագրություն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ կողմից:

«Կատարյալ» ավանդն ընձեռում է լրացուցիչ հնարավորություն. Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել «Կատարյալ» ավանդից, այսպես` երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները:

Ամերիաբանկը կշարունակի ընդլայնել  հանրության համար ավելին իրագործելու ազատության հնարավորությունները` հանդես գալով նոր ու ինքնատիպ առաջարկություններով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում