Հայ 2 շախմատիստներ հավակնում են բարձր տեղերի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ոչ- ոքի Է խաղացել Նիլս Գրադելիուսի հետ մինչեւ 20-տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության 7-րդ փուլում եւ չինացի Յու Յանգիի եւ հայաստանցի շախմատիստ Կարեն Գրիգորյանի հետ 5,5-ական միավորով կիսում Է 2-4-րդ տեղերն այս մրցաշարում:
Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Տեղեկացնենք, որ Տեր-Սահակյանը խաղացել Է սպիտակ խաղաքարերով:
Կարեն Գրիգորյանը սեւերով միավորը կիսել Է Ալեքսանդր Շիմանովի հետ, իսկ Վահե Բաղդասարյանը սպիտակներով հաղթել Է Սպիրիդոն Նաումին եւ ունի 4 միավոր, զբաղեցնելով 52-րդ տեղը:
6 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն Է Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովը:
Հիշեցնենք, որ այս մրցաշարն ընթանում Է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, առաջնությանը մասնակցում են 54 երկրների 130 շախմատիստներ:
Տեղեկնացնենք նաեւ, որ Հայաստանի շախմատիստուհի Շուշաննա Սարգսյանն այս փուլում սեւերով հաղթել Է Իզելին-Ամանդա Լիլիչիին եւ 3 միավորով այժմ զբաղեցնում Է 42-րդ տեղը, 2,5 միավոր զիջելով առաջատարին՝ Անաստասիա Բոդնարուկին: