Հասարակական

Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին ներկայացումն առաջացրել է թուրքերի դժգոհությունը

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին ներկայացումն առաջացրել է թուրքերի դժգոհությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Բրոդվեյ թատերական սրահում սեպտեմբերի 5-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը ներկայացվելու է Ալեքսանդր Դինելարսի սցենարի հիման վրա բեմադրված Քեն Ռաս Շմոլի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կարմիր շունը կաղկանձում է» պիեսը: Ներկայացումը Միքայել Կիրակոս անունով մի երիտասարդի ընտանիքի պատմությունն է: Հոր մահից հետո Միքայելը տանը նամակների խուրձ է հայտնաբերում, որում գրված է լինում իր նախնիների պատմությունը: Նամակների բովանդակությունից Միքայելն իմանում է, որ իր ընտանիքը սերում է Արեւմտյան Հայաստանից, որի հայ բնակչությանը թուրքերը ցեղասպանության են ենթարկել: Այդ փաստն իմանալուց հետո, Միքայելը որոշում է պայքարել կյանքում ավելի ուժեղ լինելու համար: Բեմադրության տոմսերն արդեն վաճառքում են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk-ը, ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները բեմադրության առնչությամբ դժգոհություն են հայտնել: Թուրքական կազմակերպությունների ֆեդերացիայի ղեկավար Ալի Չընարը բողոքել է, որ այդ ներկայացումով «հայերը մեկ անգամ եւս ցանկանում են օրակարգ բերել 1915 թվականի իրադարձությունները»: Նա հայտարարել է, թե բեմադրությունը «դատապարտող» նամակ է հղելու Նյու Յորքի Workshop թատերական կենտրոն: Չընարն ասել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հակաթուրքական բնույթի գործողություններն ԱՄՆ-ում ավելանալու են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում