Փաստ մեկնաբանությամբ

Արտաշես Գեղամյանը որոշ քաղաքական ուժերի մեղադրում է «Հարսնաքար»-ի ողբերգությունը շահարկելու մեջ

2 րոպեի ընթերցում

Արտաշես Գեղամյանը որոշ քաղաքական ուժերի մեղադրում է «Հարսնաքար»-ի ողբերգությունը շահարկելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարսնաքար» ռեստորանայաին համալիրում տեղի ունեցած ողբերգությունը, որին շատ խորը գնահատական տվեց ռեստորանի համասեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, առանձին քաղաքական ուժեր փորձում են ստորաբար ենթարկեցնել իրենց քաղաքական նպատակներին եւ շահարկումների առարկա դարձնել: Հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: «Որոշ քաղաքական ուժերը, որոնք հանրությանը ոչ մի նոր միտք չունեն հայտնելու, ստիպված են նման ստոր գործարքների դիմել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գեղամյանը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն, Գեղամյանի բնորոշմամբ, Հայրապետյանը շատ բարձր մարդկային հատկանիշներ ունեցող անձնավորություն է: «Ժամանակի ընթացքում կպարզվեն այն ստորները, որոնք Հայաստանում գրանցում չունեն եւ հրահրել են այս ամենը»,-վստահ է նա:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու Գեղամյանը չի մասնակցել Վահե Ավետյանի հուղարկավորությանը, պատգամավորը շեշտեց, որ անձամբ ծանոթ չի եղել Վահե Ավետյանին: «Չեմ կարծում, որ նրա հուղարկավորությանն իմ մասնակցությունը կլիներ անկեղծ: Վիշտը բոլորինս է, սակայն շահարկումներ անել` հերթական անգամ հեռուստացույցի առաջ երեւալու համար եւ ողբալի դեմքով երկու քայլ անել` իմ ոճը չէ»,-ասաց Գեղամյանը:

Հունիսի 17-ին` ժամը 23:00-ի սահմաններում, դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Ծեծի էր ենթարկվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը, ով տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ և ենթարկվել գանգուղեղի վիրահատության։ Ավետյանի մոտ ախտորոշվել էր ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, սուր հեմատոմա: Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել է հունիսի 29-ին: Տուժել էին նաեւ Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում