Քաղաքականություն

Ադրբեջանը սադրում է միջազգային հանրությանը. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը սադրում է միջազգային հանրությանը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփման գոտում ադրբեջանական դիպուկահարների կրակոցների շարունակմամբ Ադրբեջանն ինքն է նպաստում իր վրա ճնշումներ գործադրելուն: Նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այդ միջադեպերի առկայությունը վերջին լծակն է, որ Ադրբեջանը կարող է օգտագործել բանակցային գորընթացում, քանի որ այլ ձևով հայակական կողմի, միջազգային հանրության վրա ազդել չի կարող»,-նկատեց քաղաքագետը:Սադրանքի դիմելով Ադրբեջանը միայն հակառակ արդյունքը ստացավ: Սահմանային կրակոցները լուրջ զայրույթի առիթ են տվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինքոնին և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն էլ ավելի է մածացել` պահանջելով պահպանել հրադադարի պայմանավորվածությունը:

«Ադրբեջանի ջանքերով «ստատուս քվոն» ավելի ամրապնդվում է, և եթե Մինսկի խմբի, միջազգային գերտերությունների ճնշման տակ մենք ստանանք մի մեխամիզմ, որով կարելի լինի նվազեցնել ռազմական միջադեպերի քանակը, ապա ղարաբաղյան հիմնահարցում կունենանք ավելի երկարաժամկետ և ավելի կայուն պատկեր»,- նշեց քաղաքագետը:

Տարածաշրջանի այլ հարցերին անդրադանալով` բանախոսը նշեց, որ ներկայում հարևան Վրաստանում ներքաղաքական լուրջ զարգացումներ են տեղի ունենում: Նրա կարծիքով` Վանո Մերաբիշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակելը կապված է աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների և քաղաքական զարգացումների հետ: «Այս ընտրությունները կարևոր են նրանով, որ նախագահ Սաակաշվիլին երրորդ անգամ վերընտրվել չի կարող»,- հայտարարեց քաղաքագետը:

Նրա կարծիքով` Սաակաշվիլին չի վերընտրվի նրա համար, որ Արևմուտքն, այսպես ասած, չի սիրում, որ քաղաքական գործիչը երրորդ անգամ է հաստատվում պաշտոնում, իսկ Վրաստանի համար Արևմուտքի կարծիքը շատ մեծ կարեւորություն ունի: Քաղաքագետի խոսքով` խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում ընդդիմությունը մեծ դեր կունենա, իսկ ներկա շրջանում ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմադիր ուժերը Ջավախքի նկատմամբ շատ ուշադիր են և հույս կա, որ ջավախահայերին հուզող հարցերն առաջ կքաշվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում