Կին ոստիկաննները մասնագիտական կարողություններով չեն զիջում տղամարդկանց. ՖՈՏՈՇԱՐՔ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում հունիսի 1-ից երեկոյան ժամերին հանդիպող յուրահատուկ համազգեստով, բարձրահասակ երիտասարդ աղջիկներն ու տղաները ՀՀ ոստիկանության նոր պարեկապահակային ծառայության աշխատակիցներն են: Նրանք հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ապահովման նոր մոտեցմամբ են ներկայանում երեւանաբնակներին ու հյուրերին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը որակական եւ գործառնական առումով նոր պարեկային ծառայության մասին է, որն իրականացնում է շրջիկ թե՛ պարեկապահակային, թե՛ ճանապարհային գործառույթներ:«Ոստիկանության պարեկապահակային ծառայությունը նոր մոտեցում էր, որն ակնհայտ էր ոչ միայն նրանց համազգեստից»,- նշեց Ահարոնյանը: Նրա խոսքով` այս ծառայության աշխատակիցներին բնորոշ է առաջին հերթին հաղորդակցվելու կարողությունը, ինչպես նաեւ օտար լեզվի իմացությունը:

«Մեր գործառույթների մեջ մտնում է բոլոր ոստիկանների նման հասարակական կարգի ապահովումը, անվտանգության պահպանումը, սերտ եւ բերեկիրթ հաղորդակցությունը քաղաքացիների հետ, առաջին բուժօգնության ցուցաբերումը, զբողաշրջիկների հետ անգլերեն շփումը»,- «Արմենպրես»-ին ասաց 4-րդ հատուկ գումարտակի լեյտենանտ Սարգսյանը:

Նա նշեց, որ ծառայության ընթացքում հիմնականում գերակշռում են ավտոպատահարները, հասարակական կարգի խախտումները, այլ բարդ իրավիճակների թիվը մեծ չէ:Այն հարցին, թե որն է ոստիկանության նոր աշախատաոճի գլխավոր առանձնահատկությունը` Սարգսյանը պատասխանեց, որ դա առաջին հերթին սերն է աշխատանքի հանդեպ, կրթված լինելը եւ սպորտային կազմվածքը: Բացի արական սեռի ներկայացուցիչներից, նոր պարեկապահակային ծառայության շարքում կարելի է հանդիպել նաեւ բարետես արտաքինով կին ոստիկանների, որոնք, Սարգսյանի հավաստմամբ, իրենց մասնագիտական կարողություններով բնավ չեն զիջում տղամարդկանց:

«Քաղաքացիները տարբերակում չեն դնում կին, թե տղամարդ, ոստիկանը մնում է ոստիկան, սակայն հաճախ կին ոստիկանները մարդկանց մոտ ավելի բարի տպավորություն են թողնում»,- պատմեց լեյտենանտը:

Ներկայում պարեկապահակային ծառայությունն ունի 61 աշխատակից. 30 տոկոսը կանայք են: Առաջիկայում նախատեսվում է ավելացնելոչ միայնաշխատակիցների թիվը, այլեւ այն վարչական շրջաններինը, որտեղ նրանք կապահովեն քաղաքացիների անվտանգությունը:

Հայերեն English Русский

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկելել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում