Հասարակական

Չիկագոյում «Սյունիքի հայկական գրիլ» ռեստորանի ուտեստները գերել են ամերիկացի լրագրողին

2 րոպեի ընթերցում

Չիկագոյում «Սյունիքի հայկական գրիլ» ռեստորանի ուտեստները գերել են ամերիկացի լրագրողին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Chicago Tribune» ամերիկյան պարբերականի լրագրող Քեվին Փանգը կիսվել է Չիկագոյում «Siunik Armenian Grill» հայկական ռեստորանում ճաշակած ուտեստների տպավորություններով: «Առաջին անգամ ռեստորանում ճաշակեցի խոզի քաբաբ. անծանոթ համ էր, սակայն համեղ, ինչ խոսք»,-ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` գրում է Փանգը Chicago Tribune-ի իր հոդվածում: Հոդվածագիրը շարունակում է. «Մինչեւ հիմա զարմանում եմ, ինչպես է ութ ամիս առաջ բացված այս ռեստորանը կարողանում համադրել անծանոթ խոհանոցի համնուհոտն ամերիկյան համերին եւ ներկայացնում հաճախորդին այսքան ճիշտ եւ համեղ: Սակայն հենց սրա արդյունքում է, որ ռեստորանն օրեցօր հաճախորդների աճ է գրանցում: Ռեստորանի հիմնական ուտեստները ներառում են միս, բանջարեղեն, սուուս, որը լցվում է հաճախորդի ափսեի մի անկյունում կամ լցված է լինում լավաշի մեջ: Պատվիրածդ ուտեստը բերում են ընդամենը հինգ րոպե անց: Հետո պարզեցի, որ հաճախորդներին սպասարկող կինը Հայաստան Կիրակոսյանն էր, ռեստորանի սեփականատեր` Լեւոն Կիրակոսյանը մայրը, ով եկել էր Հայաստանից վեց տարի առաջ` ռեստորանային գործերումորդուն օգնելու նպատակով: Ճաշացանկի մեծ մասը տիկին Հայաստանն է առաջարկում: Մայրիկի առաջարկած ճաշացանկի մեջ է մտնում սնկով փլավը, կաշան եւ մի շարք այլ ուտեստներ: Այստեղ ճաշակեցի ընկերոջս հետ նաեւ տարբեր աղցաններ, մեղրով տորթ:

Հոդվածը եզրափակելիս Քեվին Փանգը գրում է, թե «եթե չլիներ ընկերս, ում հետ մեքենայով անցնում էինք ռեստորանի կողքով եւ չնկարագրեր ռեստորանի զարմանահրաշ համերը, ես չէի ուտի քաբաբ եւ չէի ծանոթանա արեւելյան համ ու հոտին»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում