Տիգրան Սարգսյանը Վարդան Օսկանյանի հարցաքննության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը բացառում է որեւէ քաղաքական ենթատեքստ Վարդան Օսկանյանի` ԱԱԾ-ում հարցաքննության վերաբերյալ: Հունիսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշեց, որ որեւիցե մեկին մեղադրանք չի ներկայացվել:«Խոսքը գնում է այն մասին, որ պետք է պարզվեն որոշ հանգամանքներ, եւ ՀՀ ցանկացած քաղաքացի համագործակցում է մեր ազգային անվտանգության կառույցների հետ` անհրաժեշտ տեղեկատվություններ ստուգելու եւ վստահ լինելու, որ այդտեղ ռիսկեր չկան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վարչապետը: Նրա խոսքով` երբ պետությունը փորձում է ինչ-ինչ գործառույթներ իրականացնել` բացահայտելու այս կամ այն տեղեկատվության տակ թաքնված երեւույթները, հասարակության մեջ միանգամից առաջ է մղվում այն հանգամանքը, որ սա քաղաքական ենթատեքստ ունի: Կան այլ օրինակներ, երբ մարդկանց կանչում ու հարցաքննում են, ուղղակի դա չի գտնվում հանրության ուշադրության կենտրոնում: Ճանաչում ունեցող մարդկանց հետ կապված ցանկացած իրադարձություն ավելի մեծ հնչեղություն է ունենում: «ԱԱԾ-ն ամենօրյա իր գործունեությունն է իրականցնում, եւ այդտեղ որեւէ գաղտնիք չկա»,-նկատեց նա:Հունիսի 11-ին Վարդան Օսկանյանը հայտարարություն էր տարածել, որ իրեն` որպես վկա, հրավիրել են ԱԱԾ ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իր եւ իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին