Փաստ մեկնաբանությամբ

ՀՀԿ-ն կընդունի Շուշան Պետրոսյանի անդամակցության դիմումը

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն կընդունի Շուշան Պետրոսյանի անդամակցության դիմումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Շուշան Պետրոսյանի հնարավոր անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովըդրական է գնահատում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շարմազանովը, Պետրոսյանն այն երգչուհիներից, ում համար հայրենիքի ճակատագիրը մեկ չի եղել: «Նա միշտ հետաքրքրված է եղել Հայաստանով, ինչպես նաեւ երգացանկում գերակշռել է հայրենիքի մասին երգերը:Կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, կընդունի երգչուհու անդամակցությունը, քանի որ չեն գտնվի այնպիսի մարդիկ, որոնք դեմ կլինեն»,-ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով այլ երգիչ-երգչուհիների անդամակցությանը` Շարմազանովը նշեց, որ ճիշտ չէ դեռեւս խոսել այն մարդկանց մասին, որոնք չեն հրապարակում իրենց անունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում