Հայ համայնքի ակնկալիքները Սարկոզիի հետ հանդիպումից մեծ չեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայ համայնքի հետ մարտի 7-ի հանդիպմանը կներկայացնի մինչեւ իր նախագահության ավարտը Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ չներկայացնելու պատճառները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Ֆրանսիայի հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը նշեց, որ հայ համայնքը ներկայացնող պատվիրակությունը, որը ներառում է քաղաքական բոլոր հոսանքները, ցանկանում է հասկանալ, թե ինչու է նոր օրինագիծը ներկայացվելու նախագահական ընտրություններից հետո:

«Հանդիպման ժամանակ նախագահը ներկայացնելու է իր պատճառաբանությունը, ինչպես նաեւ իր տեսակետը վերջին երկու ամիսների ընթացքում օրենքի քննարկման վերաբերյալ: Ակնկալիքները ամենեւին էլ մեծ չեն»,-ասաց Վարժապետյանը: Նա նշեց, որ հայ համայնքը դժգոհ է Հայաստանում Սարկոզիի տված խոստումը չկատարելու կապակցությամբ, քանի որ հույս ունեին մինչեւ նրա նախագահության ավարտը նոր օրինագիծ տեսնել:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին