Իրանագետը կարծում է` խորհրդարանական ընտրություններն Իրանում լուրջ փորձ էին նախագահականի համար

1 րոպեի ընթերցում

Իրանագետը կարծում է` խորհրդարանական ընտրություններն Իրանում լուրջ փորձ էին նախագահականի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսում երկու տեղերը նախատեսված են հայերի համար` հյուսիսային եւ հարավային Իրանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ մարտի 2-ին Իրանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընտրազանգվածը ցուցաբերել է մոտ 63 տոկոս մասնակցություն: «Թեեւ վերջնական արդյունքները դեռեւս հրապարակված չեն, սական միանշանակ հաղթել են պահպանողականները, որոնք բաժանվեցին երեք թեւի: Ընտրությունների ժամանակ լուրջ պարտություն կրեցին Ահմադինեժադի կողմնակիցները»,-ասաց Իսկանդարյանը: Նա նշեց, որ Իրանը թույլ չէր տվել միջազգային դիտորդների ներկայությունը, սակայն միջազգային լրագրողները արձանագրել են ողջ գործընթացը: Անցկացված ընտրությունները գլխավոր փորձն էր նախագահական ընտրություններից առաջ: «Ով էլ լինի երկրի նախագահը, հայ-իրանական հարաբերությունները այնպիսի խորությամբ են զարգանում, որ որեւէ փոփոխություն չի լինի»,-ասաց իրանագետը: Նա հավելեց, որ մարտի 5-ին Իսրայելի վարչապետը հանդիպելու է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, եւ հնարավոր է կոշտ պատժամիջոցների մասին օրակարգ կազմվի`միջուկային ծրագրի զարգացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում