Փաստ մեկնաբանությամբ

Պատրիկ Դևեջյանը կարծում է` Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ժխտողականությունը հավասարեցնում է սովորական կարծիքի

1 րոպեի ընթերցում

Պատրիկ Դևեջյանը կարծում է` Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ժխտողականությունը հավասարեցնում է սովորական կարծիքի

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը պետք է հարգվի, սակայն այն քննադատելը ևս արգելված չէ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, այս մասին իր վերլուծության մեջ նշում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, իշխող Միություն հանուն ժողովրդական շարժման ներկայացուցիչ Պատրիկ Դևեջյանը:

«Սահմանադրական խորհրդին քննադատելիս ես օգտվում եմ հենց նույն խոսքի ազատությունից, որով պատճառաբանվում է տվյալ որոշումը»,- գրում է պատգամավորը:

Դևեջյանը պնդում է, որ, նման թերի որոշում ընդունելով, Սահմանադրական խորհուրդը ժխտողականությունը դարձնում է սովորական կարծիք: Հավական է նաև, որ խորհուրդը ցանկանում էր ցույց տալ, թե Ֆրանսիայի հինգերորդ հանրապետությունում դեռ գործում ենիշխանության թևերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմները: Սակայն, իրականում, Դևեջյանը կարծում է, որ այդ մեխանիզմներն այլևս չեն գործում և հնացած են:

«Օտար պետության կողմից ժխտողականության քարոզչությունը և հայկական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացիներին վիրավորելն այսուհետ թույլատրելի դարձավ հենց երկրի Սահմանդրական խորհրդի կողմից»,- եզրափակում է հայկական ծագումով ֆրանսիացի պատգամավորը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում