Փաստ մեկնաբանությամբ

Կարեն Բեքարյանի կարծիքով` Հարավային Կովկասի տարածաշրջանը շոտլանդական խնդրից հանդուրժողականություն պետք է սովորի

1 րոպեի ընթերցում

Կարեն Բեքարյանի կարծիքով` Հարավային Կովկասի տարածաշրջանը շոտլանդական խնդրից հանդուրժողականություն պետք է սովորի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի անկախության հարցը մտորելու տեղիք կտա Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրների ղեկավարներին և հասարակություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

«Եթե Շոտլանդիան անկախանա հանրաքվեի արդյունքում, ես համոզված եմ, որ որևէ բախում, անհամաձայնություն չի լինելու, քանի որ Շոտլանդիայում կարևորը ժողովրդի կարծիքն է, նրա ձայնը»,- նշեց Բեքարյանը:

Համեմատականներ անցկացնելով մեր տարածաշրջանում առկա խնդիրների հետ` քաղաքագետը նշեց, որ Անգլիա-Շոտլանդիա հարաբերություններից մեր տարածաշրջանում պետք է սովորեն հանդուրժողականություն:

«Առիթ ենք ունեցել շփվելու Շոտլանդիայի խոշոր հինգ կուսակցությունների հետ, որոնցից երկուսը կողմ են Շոտլանդիայի անկախությանը, երեքը` դեմ: Սակայն հետաքրքիրն այն է, որ որևէ կոնֆլիկտ, անհանդուրժողական մթնոլորտ չենք արձանագրել»,- ընդգծեց քաղաքագետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում