Հասարակական

Մաշտոցի պուրակի խնդիրն ուսումնասիրելու համար քաղաքապետարանում հանձնաժողով է ստեղծվել

2 րոպեի ընթերցում

Մաշտոցի պուրակի խնդիրն ուսումնասիրելու համար քաղաքապետարանում հանձնաժողով է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցի պուրակում շինարարության դեմ պայքարող բնապահպանները շարունակում են նստացույցը: Այս անգամ նրանք հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ եւ հանդիպում են պահանջում Տարոն Մարգարյանից: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, նրանց հետ զրուցեց քաղաքապետարանիաշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարՍերգեյ Մակարյանը, ով նշեց, որ խնդիրը մանրամասն ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով համապատասխան մասնագետներով:

Լրագրողների հետ զրույցում «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ղեկավար Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ անհապաղ պետք է կասեցնել շինարարությունը, որն իրականացվել է խախտումներով: «Մենք գրավոր ու բանավոր դիմելու ենք քաղաքապետին, պաշտոնատար անձանց, որպեսզի շինարարությունն անհապաղ կասեցվի: Մենք շարունակելու ենք նստացույցը մինչեւ հասնենք վերջնական արդյունքի»,-ասաց նա:

Ակտիվիստները կրկին շարժվել են դեպի Մաշտոցի պուրակ` շարունակելու բողոքի ակցիան:

Մի քանի օր է, ինչ բնապահպան ակտիվիստները ցանկանում են կասեցնել Մաշտոցի պուրակում` Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրի կետերի տեղադրումը: Երեւանի քաղաքապետարանը պարզաբանում է, որ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հաստատված եւ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի հետ: Այնտեղ ոչ մի ծառ չի հատվելու:

Շինարարությունը չի կասեցվի մինչեւ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների հայտնի դառնալը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում