Փաստ մեկնաբանությամբ

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է՝ Օսկանյանի վերադարձը քաղաքականություն ՀՀԿ-ի վրա չի ազդի

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է՝ Օսկանյանի վերադարձը քաղաքականություն ՀՀԿ-ի վրա չի ազդի

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ին ո՛չ դրական է, ո՛չ էլ բացասական: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Դա մարդու անձնական ընտրությունն է, իսկ ես կարծում եմ, որ Օսկանյանը երբեք չի հեռացել քաղաքականությունից»,- նշեց Բադեյանը:

Նրա խոսքով՝ Օսկանյանի վերադարձը քաղաքականություն ՀՀԿ-ի հետ որևէ առնչություն չունի՝ դա ո՛չ թուլացնում է ՀՀԿ-ին, ո՛չ էլ ուժեղացնում:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հնարավոր է անդամների արտահոսք ՀՀԿ-ից դեպի ԲՀԿ՝ Բադեյանը նշեց, որ դա առնվազն ծիծաղելի է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ Օսկանյանի քայլը մարտավարական քայլ է: «Սա ընտրություններին ընդառաջ կատարված քայլ է: Այդ տեսանկյունից դա արդարացված է»,- շեշտեց Արման Մելիքյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում