Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկը կշահագործվի 2019-2020 թվականներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներում առաջընթաց կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով` «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ էլ վերահաստատեց եղած մոտեցումները, համաձայն որի` ռուսական կողմը պատրաստ է իրականացնել ներդրումների 50 տոկոսը:

«Նրանք առաջարկում են` մյուս 50 տոկոսի ներդրումը կատարի ՀՀ կառավարությունը` զերծ մնալով այլ ընկերություններին այդ գործընթացում ներգրավելուց: Այսինքն պետական պարտք ձեւավորենք եւ այն ներդնենք նոր էներգաբլոկի կառուցման համար: Այդ մոտեցումն առաջին հայացքից ընդունելի է, բայց մենք նախընտրում ենք հետեւյալ տարբերակը. եթե լինեն նաեւ այլ ընկերություններ, որոնք կհամաձայնեն ավելի լավ պայմաններով ներդրումներ կատարել, կհամաձայնենք իրենց ներգրավել այս ծրագրի մեջ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով, եթե տարբերակներ չլինեն, այդ առաջարկը կընտրեն` նոր կառուցվող էներգաբլոկում ունենալով 51 տոկոս բաժնեմաս:

Նախարարը վստահեցրեց, որ նոր էներգաբլոկի կառուցումը կլինի ըստ ժամանակացույցի ու շահագործման կհանձնվի 2019-2020 թվականներին:

Հայերեն English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը