Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկն այս տարի կանցնի շահագործման սթրես-թեստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ապահովումը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության այս տարվա գերակայություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հայաստանի կառավարության խնդրանքով` ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից մի քանի ամիս անց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների միջազգային խումբը նախորդ տարի իրականացրել է շահագործման անվտանգության մանրամասն ստուգում: Խումբը ներկայացրել է հանձնարարականներ եւ առաջարկներ այն ուղղություների վերաբերյալ, որտեղ հնարավոր է հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարելավում:

Եվրամիության որոշմամբ` իր տարածքում շահագործվող բոլոր ատոմակայանները պետք է անցնեն սթրես-թեստ, որը միջուկային էներգաբլոկների անվտանգության ապահովման գնահատումն է արտակարգ իրավիճակներում:

«Այս առումով մեր գերակա խնդիրն է 2012 թվականին կազմակերպել Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման սթրես-թեստը, որը կարեւորագույն խնդիր է ինչպես ատոմակայանի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար»,- ասաց նախարարը:

Հայերեն English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը