1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի գնի փոփոխության վերաբերյալ հայտը, համաձայն կարգի, «Գազպրոմ» ընկերությունը պետք է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնի 3-4 ամիս առաջ, իսկ առ այսօր նման հայտ չի ներկայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ընդգծելով, որ գազի սակագինը կմնա անփոփոխ:
Ամսական մինչեւ10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը 132 հազար դրամ է` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար, իսկ ամսական10 հազար խ.մ. եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող`7900 կկալ/նորմալխորանարդ մետր ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը`243.13 ԱՄՆդոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար: