Ալեքսանդր Ցինկեր. Ոչ բոլոր հրեաներն են համամիտ հայերի ցեղասպանության վերաբերյալ Լիբերմանի տեսակետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես արդեն հաղորդվել Է՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն օրերս հայտարարություն Է արել այն մասին, թե Իսրայելը երբեք չի ճանաչի Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանությունը: Նախապես նշենք, որ Լիբերմանի այս հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա, դա Իսրայել Պետության դիրքորոշումն Է նրա գոյության գրեթե բոլոր տարիների ընթացքում:

Թե ինչ Է հատկապես նկատի ունեցել Իսրայելի արտգործնախարարության ղեկավարը, «Արմենպրես»-ին պատմել Է Թել Ավիվում Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը: Նրա խոսքով՝ իրոք, Իսրայելում գտնում են, որ աշխարհում ոչ մի բան չի կարող համեմատվել Հոլոքոստի հետ: «Սակայն Իսրայելում բազմաթիվ են ներքաղաքական այն գործընթացները, որոնց շուրջ այս կամ այն քաղաքական գործիչն ասում Է այն, ինչ նրանից ցանկանում են լսել: Այսպես, «Մեր տունն Իսրայելն Է» կուսակցությունում, որը ներկայացնում Է Լիբերմանը, շատ ուժեղ Է ադրբեջանական լոբբին եւ, բնականաբար, այդ կուսակցությունը հանդես կգա հայերի ցեղասպանությունը ճանաչելու դեմ: «Լիկուդ» դաշինքում, ընդհակառակը, ուժեղ Է հայկական կուսակցությունը: Իսկ ինչ վերաբերում Է ըստ Էության այն բանին, թե հրեաները ճանաչում են արդյոք հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, կասեմ հետեւյալը: Վերջերս ես Մոսկվայում մասնակցում Էի Հոլոքոստի միջազգային օրվան նվիրված խորհրդաժողովին: Ինձ հետ զրուցելու ժամանակ Հոլոքոստի Կենտրոնի եւ Հիմնադրամի ղեկավար Ալլա Գերբերը իմ այն հարցին, թե մենք ընդունում ենք, որ դա ցեղասպանություն Է եղել, նշել Է. «Իհարկե, ընդունում ենք»: Դա ցեղասպանություն Էր»,-պատմել Է Ցինկերը:

Ինչ վերաբերում Է Ֆրանսիայի Սենատի օրինագծին, Ցինկերն այն կարծիքին Է, որ այժմ բոլոր նրանք, ովքեր չեն ծուլանում, այն որպես փաստարկ են բերում այն դեպքում, երբ երկու տարի առաջ Շվեյցարիայում ընդունված համանման օրենքը նման իրարանցում չառաջացրեց Թուրքիայի կողմից:

Մեր կողմից հավելենք, որ ավելի լավ կլիներ եթե ԶԼՄ-ները չսահմանափակվեին նորությունների պարզ պատճենմամբ, որոնք երբեմն սադրիչ եւ ապատեղեկատվության դեր են խաղում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին