Փաստ մեկնաբանությամբ

Նալբանդյանի համոզմամբ` Ֆրանսիայի քայլն օժանդակություն կստանա Եվրոպայի և աշխարհի երկրների կողմից

2 րոպեի ընթերցում

Նալբանդյանի համոզմամբ` Ֆրանսիայի քայլն օժանդակություն կստանա Եվրոպայի և աշխարհի երկրների կողմից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մեխանիզմ է կանխարգելու մարդկության դեմ հանցագործությունները:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով FrancePress-ը, նման հայտարարությամբ Լատվիայում հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այդ կարեւոր քայլը Ֆրանսիայի կողմից ոչ միայն ողջունելի է, այլեւ պետք է օժանդակություն ստանա Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի երկրների կողմից»,- հայտարարել է Նալբանդյանը` ընդգծելով, որ առաջին հերթին հարկավոր է Թուրքիայի հետ ընդհանուր պատմության այդ էջը թերթել, բայց ոչ թե ժխտման ճանապարհով, այլ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:

«Մենք իսկապես հուսով ենք, որ կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է նա: Իր հերթին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը նշել է, որ Հայաստանի եւ Լատվիայի ծանր պատմության մեջ նմանություններ կան եւ «տվյալ հարցում մենք հասկանում ենք հայ ազգի ցավը»: «Եթե նույնիսկ դա շատ դժվար է, ամենից լավը ակադեմիական մակարդակով ընդհանուր անցյալի քննարկում կազմակերպելն է, այլ ոչ թե հարցը քաղաքականացնելը»,- ավելացրել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 25-ին եւ 26-ին գտնվելու է Լատվիայում եւ Լիտվայում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում