Հրեա քաղաքագետն ակնկալում է, որ Իսրայելում եւս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում տեղաշարժ կլինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն, որ Ֆրանսիայի Սենատը քվեարկեց հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման օգտին, բնավ զարմանալի չԷ, դա սպասվող իրադարձություն Էր: Ինչպես «Արմենպրես»-ին ասել Է Թել Ավիվում Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն դոկտոր Ալեքսանդր Ցինկերը, Թուրքիայի սպառնալիքները ոչինչ չարժեն:

«Ֆրանսիայի համար այդ սպառնալիքները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, նույնն Էր նաեւ 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Բոլոր այդ սպառնալիքները տեւեցին մեկ, առավելագույնը՝ երկու ամիս: Ինչ վերաբերում Է այն կարծիքին, թե օրինագծի ընդունումը նախընտրական քայլ Է, ապա դա եւս լուրջ չԷ: Ֆրանսիայում հայ եւ թուրք համայնքներից քվեարկողների թիվը մոտավորապես նույնն Է: Պարզ թվաբանություն Է: Կես միլիոն կորցնում ես, կես միլիոն՝ շահում:Այնպես որ դա բացատրություն չԷ: Դա պարզապես եւս մեկ քայլ Է հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին, միայն թե շատ դանդաղ Է ընթանում այդ ճանաչումը»,-ընդգծել Է Ցինկերը:

Նա նաեւ նշել Է, որ Իսրայելում ցեղասպանության ճանաչման գործընթացն Էլ ավելի դանդաղ Է ընթանում: «Մենք կարծես թե պետք Է լինեինք այն առաջին երկրների թվում, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության այդ հանցագործությունը: Սակայն չափազանց դանդաղ ենք մենք դրան գնում: Բայց ես լավատես եմ եւ կարծում եմ, որ այդ տարի որոշակի տեղաշարժեր կկատարվեն հրեական պետության կողմից հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացում»,-ասել Է Ալեքսանդր Ցինկերը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին