Քաղաքականություն

Ազիզ Թամոյանը ՄԱԿ-ին ահազանգում է, որ Իրաքի հյուսիսում եզդիներին կոտորում են

1 րոպեի ընթերցում

Ազիզ Թամոյանը ՄԱԿ-ին ահազանգում է, որ Իրաքի հյուսիսում եզդիներին կոտորում են

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսային մասում քրդերը եզդիներին, ասորիներին եւ քրիստոնյա ժողովուրդներին հալածում են, հրկիզում են խանութները, բնակարաններն ու հյուրանոցները: Այս մասին դեկտեմբերի 12-ին իրավունքների պաշտպանության համար անցկացված ցույցի ժամանակ ասաց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նրա խոսքով' նման հարձակումներ տվյալ տարածաշրջանում իրականացվում են հաճախ եւ քուրդ ազգայնամոլները նպատակ ունեն կրոնափոխ անել եզդիներին, ովքեր ունեն յուրահատուկ ազգային կրոն: «Հյուսիսային Իրաքը, որ կոչվում է Եզդիստան, մեր հայրենիքն է: Մեզ ուզում են հեռացնել մեր հայրենիքից»,-ասաց նա:

Ազիզ Թամոյանը բողոք-դիմում ներկայացրեց նաեւ Եվրախորհրդի երեւանյան եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներին: Դրանում մասնավորապես նշված էր. «Աշխարհի եզդիների անունից խնդրում ենք ձեր եւ մյուս միջազգային կազմակերպությունների աջակցությունը' եզդիներին' աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկին, փրկելու ցեղասպանությունից»,-նշված էր դիմումում:

Ըստ Թամոյանի' Հյուսիսային Իրաքում ապրում է աշխարհի' մոտ մեկ միլիոնից ավելի, ամենամեծ եզդի համայնքը: Այնտեղ են գտնվում նաեւ եզդիական մի շարք սրբավայրեր' Սուրբ Լալըշ կենտրոնով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում