Այս ձմեռ նորաձեւ է տղամարդկանց հագուստի կանացի իմիտացիան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր տարվա նորաձեւության աշուն/ձմեռ հավաքածուները թելադրում են նոր միտումներ եւ կաննոներ: Այս ձմեռ նորաձեւ են համարվում բոլոր վառ գույները, որոնք արդիական էին նաեւ ամռանը, այդուհանդերձ, հստակ ուրվագծված չէ մեկ նորաձեւ ուղղվածություն: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ հետ զրույցում նշեց ոճաբան Կարինե Դնոյանը: «Միմյանց զուգակցող շատ ոճեր կան այս տարի: Ամառից ձմեռ փոխանցվեց 70-ականների, նաեւ հիպի ոճերը»,- նշեց Դնոյանը:

Նրա խոքսով` այս տարի նախորդ տարվա նման նորաձեւ են ամենատարբեր գործած շարֆերը, սվիթրները, տրիկոտաժը: Դնոյանը տարօրինակ համարեց, սակայն, որ հայ աղջիկների շրջանում լայն տարածում ունեն շիֆոնից երկար կիսաշրջազգեստները` ոչ միայն ամռանը, այլեւ ձմռանը:

«Այս ձմեռ նորաձեւ են բոլոր վառ գույների, այսպես ասած, խամրած տարբերակները կամ նրանց համադրությունը»,- ասաց ոճաբանը: Սպիտակը կշարունակի մնալ գույն` համարձակների համար: Դնոյանը ընդգծեց, որ այս ձմեռ նորաձեւության մեջ առավել լայն տարածում է ստացել նաեւ «Դենդի» ոճը, երբ կանայք կրում են տղամարդկանց կոստյումներ, բաճկոններ, այլ աքսեսուարներ:

«Փոքր ինչ էքստրավագանտ ոճ է, բայց շատ նորաձեւ է, այն փաստորեն տղամարդու հագուստի կանացի իմիտացիա է»,- պարզաբանեց Դնոյանը:

Արդեն մի քանի սեզոն է, ինչ նորաձեւություն թելադրող համաշխարհային մեծության նորաձեւության տների բեմահարթակներից , ինչու ոչ նաեւ հագուստի հայկական բրենդային խանութների ցուցափեղկերից չեն իջնում մորթյա վերարկուները եւ բաճկոնների ամենատարբեր տեսակները:

«Մորթին չի պակասում շատ կանանց զգեստապահարանից` չնայած միջազգային բնապահպանական կազմակերպությունների ակտիվ պայքարին», -կեսկատակ- կեսլուրջ նշեց ոճաբանը:

Նրա կարծիքով` երբեմն անգամ արհեստական մորթին այնքան արհեստավարժորեն է կարվում, որ նույնիսկ մասնագետները հաճախ չեն կարողանում տարբերել այն բնօրինակից: Մորթին իր մնայուն տեղն է գտել, ոչ միայն հագուստի այլեւ կոշիկների շրջանում, դառնալով հետաքրքիր` «ձմեռային» հավելում: Ոճային եւ նորաձեւ են համարվում նաեւ մորթյա, ինչպես նաեւ գործած պայուսակները, ձեռնոցներն եւ շարֆերը:

Եկող` Վիշապի տարում ոճաբանը չի առանձնացնում որեւէ գերնորաձեւ գույն, սակայն կանխատեսում է, որ կապույտը եւ մոխրագույնը, ինչպես նաեւ արծաթագույնն ու ոսկեգույնը իր արտացոլումը կգտնեն հայկական նորաձեւության մեջ:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին