Հասարակական

Հիշում ու աղոթում ենք. Սպիտակի երկրաշարժից 23 տարի է անցել

2 րոպեի ընթերցում

Հիշում ու աղոթում ենք. Սպիտակի երկրաշարժից 23 տարի է անցել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվական, դեկտեմբերի 7, տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վարկյան: Ութ բալ ուժգնությամբ երկրաշարժը մեկ ակնթարթում Հայաստանը վերածեց աղետի գոտու` ընդգրկելով ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, որտեղ ապրում էր 1մլն մարդ: Աղետի հետեւանքով տուժեց 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ, զոհվեց 25 հազար մարդ, մոտ 20 հազարը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ, անօթեւան մնաց 514 հազար մարդ: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվեց Գյումրիում ու Սպիտակում:

Ավերվեց Հայաստանի ամբողջ բնակֆոնդի 17տոկոսը, դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ: Մեծ վնաս հասցվեց նաեւ ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ: Իսկ ընդհանուր առմամբ, երկրաշարժի հետեւանքով ավերումները աղետի գոտուն հասցրին 10 մլրդ դոլարի վնաս:

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 7-ին այցելություն է կատարվում աղետի գոտի` հարգանքի տուրք մատուցվում զոհերի հիշատակին, իսկ եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստի պատարագ: 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ Հայաստանին եղբայրաբար օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ երկրներ, որոնց թվում էր նաեւ Հայաստանին օգնության շտապող Արմավիրի ճանապարհին վթարի ենթարկված հարավսլավական օդանավի անձնակազմը:

Արագ արձագանքել են 74 երկրներ: Խորհրդային կառավարությունը վնասված գոտի է ուղարկել բժշկական եւ փրկարարական անձնակազմեր: Ավելի քան 27 հազար վագոն օգնության պարագաներ են ուղարկվել մինչեւ դեկտեմբերի 19-ը, իսկ մինչեւ 1989-ի փետրվարը ավելի քան 1000 չվերթ է իրականացվել տարածք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում