Որդեգրված հայ երեխաների օրգանները չեն վաճառվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում երեք դեպք է գրանցվել, երբ երեխային որդեգրելուց հետո վերադարձրել են մանկատուն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանը, որդեգրման չեղյալ հայտարարելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ընտանիքը չի հարմարվել երեխային կամ' հակառակը: «Եթե մեկ անգամ որդեգրումը չեղյալ է համարվում, տվյալ անձը կամ ընտանիքն այլեւս իրավունք չունի երեխա որդեգրելու»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով'' երբ երեխային որդեգրում են, մանկատունը այլեւս իրավունք չունի հետաքրքրվելու տվյալ երեխայի ճակատագրով: «Եթե որդեգրումը կատարվում է արտասահմանից, երեխայի հետագա կյանքով զբաղվում է տվյալ երկրի դեսպանատունը, քանի որ որդեգրումը գաղտնիություն է պահանջվում: Որդեգրող ընտանիքը ձեռք է բերում նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ կենսաբանական ընտանիքը»,-նշեց մասնագետը:

Ամբողջ աշխարհում տարածված է երեխաների եւ նրանց օրգանները վաճառելու գործընթացը, սակայն Խաչատրյանը փաստեց, որ որդեգրումից հետո հայ երեխաների օրգանների վաճառքի դեպք հայաստանյան պրակտիկայում չի հանդիպել: Մինչեւ որդեգրումը բավականին ուսումնասիրություններ են կատարվում որդեգրողի վերաբերյալ, փաստաթղթեր հավաքվում, վկայություններ' եկեղեցուց, հարեւաններից: Եթե բոլոր պահանջները բավարարվում են, միայն այդ դեպքում է կազմակերպվում որդեգրման գործընթացը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին