Փաստ մեկնաբանությամբ

Արեւելյան գործընկերությունը չի տուժի Եվրոպայի ճգնաժամից. Կարեն Բեքարյանը` վերջին զարգացումների մասին

2 րոպեի ընթերցում

Արեւելյան գործընկերությունը չի տուժի Եվրոպայի ճգնաժամից. Կարեն Բեքարյանը` վերջին զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում բավականին բարդ իրավիճակ է' պայմանավորված տնտեսական ճգնաժամով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը, այդ իրավիճակը իր հետ կարող է բերել ավելի լուրջ զարգացումներ' Եվրոպայի ներսում, առավել եւս ' եվրոգոտու շրջանակներում: «Մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ այդ բոլոր զարգացումները չանդրադառնան Արեւելյան գործընկերության շրջանակի, դրան հատկացվող ուշադրության, ֆինանսական օժանդակության վրա: Դեռեւս եվրոպացի պաշտոնյաները բոլոր մակարդակներում նշում են, որ բացասական ազդեցություն չենք ունենալու: Հուսանք, որ իրոք չենք ունենաե,-ասաց քաղաքագետը:

Նա նկատեց, որ, իհարկե, կան խորը գործընթացներ, եւ ճգնաժամը միայն տնտեսական բնույթ չունի, կան այլ գործոններ: «Այդ իրավիճակը եվրոպական տարածաշրջանի կայունության վրա կարող է ունենալ այն ազդեցությունը, ինչն այսօր տեսնում ենք: Այն երկրները, որտեղ ճգնաժամը առավել բարդ դրսեւորումներ ունի, տեսնում ենք հանրության դժգոհությունը իշխանության եւ կառավարությունների նկատմամբե,-նշեց Բեքարյանը: Նա նշեց, որ այն երկրները (օրինակ' Գերմանիան), որոնց վրա մեծ բեռ կա օժանդակություն հատկացնելու առումով, տեսնում ենք հանրային խմորումներ, երբ հասարակությունը միշտ չէ, որ պատրաստ է անընդհատ լինել օժանդակողի դերում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում