Ջամալյանի` ժամկետային զինծառայություն անցած չլինելու հանգամանքը չի կարող նվազեցնել նրա աշխատանքի նշանակությունը. պարզաբանում է ՊՆ-ն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական հոգեբանության ոլորտի բարձրակարգ մասնագետ Դավիթ Ջամալյանի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ օգտակար է, արդյունավետ եւ գնահատանքի արժանի: Իսկ օրինական հիմքերով ժամկետային զինծառայություն անցած չլինելու հանգամանքը որեւէ կերպ չի կարող նվազեցնել այդ աշխատանքի նշանակությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակյանության հետ կապերի վարչությունից` անդրադառնալով վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների կողմից բարձրացված` ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի պարտադիր զինծառայություն չանցնելու խնդրին:

Նախարարությունը պարզաբանում է, որ Ջամալյանը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել օրինական հիմքով, քանի որ նա 1996-2001 թթ. եղել է ԵրՊՄՀ ուսանող: Բուհն ավարտել է` ստանալով ռազմական հոգեբանի մասնագիտացում: 2001-ին ընդունվել է ասպիրանտուրա եւ օրենքով վերապահված տարկետման ժամկետում Ռուսաստանի Դաշնության Կրթության ակադեմիայի Հոգեբանության ինստիտուտում պաշտպանել է ատենախոսական թեզ` «Միջէթնիկական ագրեսիան ստերեոտիպերում» թեմայով եւ ստացել է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2007թ. Ջամալյանը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի (NATO) «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջին հոգեբանական օգնություն աղետների եւ ահաբեկչության ժամանակ» ծրագրին: Սկսած 2002 թ-ից առ այսօր Ջամալյանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում, ինչպես նաեւ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմում, մասնագիտական լայնածավալ աշխատանքներ է իրականացրել:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին