Փաստ մեկնաբանությամբ

Եվրոպական երկրներից Մատենադարանն ավելի շատ այցելուներ ունի, քան ԱՊՀ-ից

1 րոպեի ընթերցում

Եվրոպական երկրներից Մատենադարանն ավելի շատ այցելուներ ունի, քան  ԱՊՀ-ից

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում` Մատենադարանում ընթացիկ տարվա 9 ամիսներին գրանցվել են 40 հազար 261 այցելություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մատենադարանի ցուցասրահի աշխատակից Ամալյա Շահումյանը, այս տարի Մատենադարան մեծ թվով զբոսաշրջիկների այցելություններ են գրանցվել Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից: Այս երկրների համեմատ, ավելի քիչ` Ռուսաստանից:

Շահումյանի խոսքով` ԱՊՀ երկրներից այցելուների թիվն ավելի քիչ է, քան եվրոպական երկրներից: «Տուրիատական գործակալություններն ավելի շատ աշխատում են Եվրոպայից ժամանած զբոսաշրջիկների հետ, այդ պատճառով նրանց կողմից հետաքրքրությունը Մատենադարանի նկատմամբ ավելի մեծ է»,- ասաց ցուցասրահի աշխատակիցը:

Ռուսաստանից հիմնականում այցելում են ազգությամբ հայեր: Այս տարի ավելի շատ այցելել են այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չեխիան, Լեհաստանը, Հունգարիան ու Ֆինլանդիան:

Իրանի քաղաքացիների կողմից Մատենադարանի այցելուների շրջանում ակտիվություն նկատվում է Նովրուզի ժամանակ, երբ մեծ թվով պարսիկներ ժամանում են Հայաստան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում