Փաստ մեկնաբանությամբ

Բուհերի ռեկտորները, մերժելով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, զերծ մնացին քաղաքական շահարկումներից. ԿԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Բուհերի ռեկտորները, մերժելով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, զերծ  մնացին քաղաքական շահարկումներից. ԿԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բուհերի ռեկտորները, մերժելով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին' ուսանողներին անվանական կրթաթոշակների հատկացման հետ կապված, իրենց պահել են որպես պետության ներկայացուցիչ, որը քաղաքական շահարկումների տեղիք չպետք է տա: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը' մեկնաբանելով որոշ բուհերի ռեկտորների կողմից անվանական կրթաթոշակներ նշանակելու' Գագիկ Ծառուկյանի առաջարկի մերժումը:

Նախարարի խոսքով' անվանական թոշակներ բուհերում կարող են տրամադրվել պետական կառավարման լիազոր մարմնի թույլտվությամբ, այսինքն' կրթության եւ գիտության նախարարության, իսկ Աշոտյանի վստահեցմամբ' իրենց ոչ-ոք նման բանակցային առաջարկություն չի արել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում