Կասեցվել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող յոթ կազմակերպության գործունեություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում կասեցվել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող յոթ կազմակերպության գործունեություն, այդ թվում' հացամթերքի, կաթնամթերքի, հանրային սննդի եւ այլն, իսկ սննդամթերքի անվտանգության պայմանների խախտման պատճառով 21-ի նկատմամբ կիրառվել է 1,5 մլն դրամի վարչական տույժ: Ամփոփելով իր 100-օրյա աշխատանքային գործունեությունը՝ նոյեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի մեկից ներդրվել է սննդամթերքի անվտանգության ապահովման սերտիֆիկացման գործառույթը, որը մինչ այժմ չկար: Սա, ըստ Բախչագուլյանի, կնպաստի սննդամթերքի անվտանգության պահպանմանն ուղղված գործողությունների համակարգային իրականացմանը եւ հսկողության լիարժեք ապահովմանը:

«Այս ժամանակահատվածում հանդիպումներ ենք ունեցել տարբեր շուկաների ղեկավարների, դպրոցների տնօրենների, սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, փորձել գտնել առկա բացթողումները եւ նախանշել դրանց լուծման ուղղությունները: 45 օր կազմակերպել ենք մշտադիտարկում սննդամթերքի իրացմամբ զբաղվող ընկերությունների նկատմամբ, որն էլ նպաստել է բազմաթիվ խնդիրների բացահայտմանն ու լուծմանը»,- ընդգծեց Բախչագուլյանը:

Նրա հավաստմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի շուկայի մսի առեւտրով զբաղվող կետերում արդեն իսկ ապահովվել են անհրաժեշտ անվտանգության պայմանները, մասնավորապես' համապատասխան սառնարանները, իսկ «Գում»-ի շուկայում այդ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի համոզմամբ՝ աշխատանքներն այս ոլորտում լինելու են շարունակական եւ համակարգային:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին