Փաստ մեկնաբանությամբ

15 հազար հեկտարով ավելացել են ցորենի ցանքատարածությունները

1 րոպեի ընթերցում

15 հազար հեկտարով ավելացել են ցորենի ցանքատարածությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցորենի ցանքատարածություններն այս տարի հանրապետությունում ավելացել են 15 հազար հեկտարով' նախորդ տարվա 75 հազարի դիմաց: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեքշաբթի նշեց Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, դրան նպաստել է հատկապես Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 950 տոննա ցորենի էլիտա տեսակի սերմացուն, որը գյուղացիներին է բաժանվել մեկին երկու փոխհարաբերությամբ. այն ամբողջությամբ հետ է վերադարձվել:

«Եթե նախորդ տարի մեկ հեկտարից ցորենի միջին բերքատվությունը կազմում էր 20,19 ցենտներ, ապա այս տարի այն 28,6 ցենտներ էր»,- ասաց փոխնախարարը: Նրա խոսքով' այս տարի ցորենի արտադրության ոլորտում կանխատեսվում է շուրջ 15 տոկոս աճի տեմպ, իսկ եթե հաջորդ տարիներին էլ այսպես շարունակվի,

ապա 2014 թվականին հացահատիկային արտադրությունը կհասցվի Հայաստանի Հանրապետության պահանջարկի 55 տոկոսին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում