Փաստ մեկնաբանությամբ

Բարեփոխումներն առողջապահության ոլորտում շարունակվելու են. Քուշկյան

1 րոպեի ընթերցում

Բարեփոխումներն առողջապահության ոլորտում շարունակվելու են. Քուշկյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեփոխումներն առողջապահության ոլորտում շարունակվելու են: Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում նոյեմբերի 7-ին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նրա խոսքով' բարեփոխումների ու ոլորտում ակնհայտ հաջողությունների կողքին դեռեւս կան թերություններ: Առաջնահերթ է համարվում Երեւանում բուժսպասարկման մակարդակի բարձրացումը:

Անդրադառնալով մարզային բուժհաստատությունների խնդիրներին' նախարարը նշեց, որ դրանց վերազինման ուղղությամբ իրականացվում է համապատասխան ծրագիր, որը 7 տարվա ընթացք է ունենալու:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում