Փաստ մեկնաբանությամբ

Վարակված այծի կաթից տուժողներ չկան

1 րոպեի ընթերցում

Վարակված այծի կաթից տուժողներ չկան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում իրացվող «Էյ-էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ին պատկանող «Արմֆուդ» ապրանքանիշի այծի կաթի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ եւ ստաֆիլակոկի բակտերիաներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրվել է տվյալ ապրանքանիշի իրացումը կասեցնող կարգադրագիր, դադարեցվել է նաեւ արտադրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով' այս պահին «Արմֆուդ» ապրանքանիշի մյուս ապրանքատեսակների նմուշները լաբորատորիայում են, եւ աշխատանքներ են իրականացվում պարզելու համար' վարակված են դրանք, թե ոչ:

«Ամբողջ աշխարհում սննդամթերքի անվտանգությունը թանկ հաճույք է: Շատ քիչ երկրներ կան, որոնք կարող են իրենց թույլ տալ սննդամթերքի անվտանգության կատարյալ նորմեր»,-ասաց Պիպոյանը եւ հավելեց, որ տուժողներ չկան, իսկ այսօր առավոտից ստուգումներ են անցկացվում նաեւ մարզերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում