Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի եվրաինտեգրման նպատակով կտրամադրվի շուրջ 230 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի եվրաինտեգրման նպատակով կտրամադրվի շուրջ 230 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եվրաինտեգրման նպատակով 2012թվականին պետական բյուջեից նախատեսվում է տրամադրել է 229 մլն դրամ: Այսօր այս մասին Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Միջոցները կուղղվեն ԵՊՀ եվրոպական ինտեգրման կենտրոնի, Բեռլինի հայագիտական կենտրոնի, Բուխարեստի համալսարանում հայագիտական ամբիոնի պահպանմանը: Ն.Զոհրաբյանի խոսքով' Հայաստանի եվրաինտեգրման նպատակով իրականացվելիք ծախսերը, նախորդ տարվա համեմատ, հիմնականում կպահպանվեն:

«Մեզ համար շատ կարեւոր է, որ եվրոպական լրջագույն համալսարանների հայագիտական կենտրոններին ուշադրություն է դարձվում: Մենք պետք է հետամուտ լինենք, որ այն համալսարաններին, որտեղ եւս հայագիտական կենտրոններ կան, հատկացումներ արվեն»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ մտահոգություն հայտնեց քարոզչության նպատակներով տրամադրվող գումարների առնչությամբ' նշելով, որ դրանք բավարար չեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում