Փաստ մեկնաբանությամբ

Դավութօղլուի հայտարարությունները վկայում են Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման մասին. Նալբանդյան

1 րոպեի ընթերցում

Դավութօղլուի հայտարարությունները վկայում են Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման մասին. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը մեկնեց իր օգնության ձեռքը եւ հայտարարեց, որ պատրաստ է օժանդակություն տրամադրել: Այսօր Ազգային ժողովում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը' հավելելով, որ Հայաստանն ի վերջո տրամադրեց մարդասիրական օգնություն Թուրքիային:

Անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե չնայած տրամադրված օգնությանը' Թուրքիան չի փոխում իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ'Նալբանդյանը նշեց, որ նման հայտարարությունները չեն կարող դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Դա ցույց է տալիս, որ թուրքական կողմը շարունակում է այն ապակառուցողական մոտեցումը, որը, փաստորեն, դրսեւորել է Ցյուրիխից հետո»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում