Փաստ մեկնաբանությամբ

Ցաբրնոխ. «ԼՂ խնդրում ԵՄ-ն լիարժեքորեն աջակցում է Մինսկի խմբի եզրակացություններին»

1 րոպեի ընթերցում

Ցաբրնոխ. «ԼՂ խնդրում ԵՄ-ն լիարժեքորեն աջակցում է Մինսկի խմբի եզրակացություններին»

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Եվրոպական միությունը լիարժեքորեն օժանդակելու է Մինսկի խմբի եզրակացություններին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական կողմի համանախագահ Միլան Ցաբրնոխը: Նա շեշտեց, որ հայ եւ եվրոպացի պատգամավորները համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում միակ հնարավոր լուծումը խաղաղ ճանապարհն է' բացառելով ուժի կիրառումը: «Համաձայնել ենք, որ ստատուս քվոն ընդունելի չէ, եւ մենք բոլորս կուզենայինք ավելի շատ առաջընթաց տեսնել դեպի խնդրի խաղաղ կարգավորումը»,- ընդգծեց եվրոպացի պատգամավորը:

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երկու կողմերը համաձայնել են' միջազգային իրավունքի բոլոր նորմերն իրավահավասար են, եւ նրանցից որեւէ մեկը գերակայություն չունի մյուսի նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում