Փաստ մեկնաբանությամբ

Հայկական մշակութային կոթողները պահպանվում են` անկախ դիվանագիտական հարաբերություններից. մեկնաբանում է ՀՀ մշակույթի նախարարը

1 րոպեի ընթերցում

Հայկական մշակութային կոթողները պահպանվում են` անկախ դիվանագիտական հարաբերություններից. մեկնաբանում է ՀՀ մշակույթի նախարարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ցանկացած գնով պետք է պահպանի հայկական պատմամշակութային հուշարձանները' անկախ նրանից, թե որ տարածքում են դրանք գտնվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը' անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է կատարվում վերահսկողությունը այն երկրներում, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ:

«Մեր հարեւան պետությունների հետ մենք աշխատում ենք այլ երկրների մեր գործընկերների միջոցով, եւ այսօր բազմաթիվ ծրագրեր կան' մասնավորապես Իտալիայի, Ֆրանսիայի կառավարությունների միջնորդություններով»,- ասաց նա' հավելելով, որ միջնորդ երկրների շնորհիվ, հնարավոր է դառնում ներգրավել հայկական կողմի մասնագետներին, նախագծերը չկատարել առանց հայկական կողմի համաձայնության եւ այլն: «Այս առումով դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը չի խոչընդոտում, որ մենք տարբեր միջոցներով եւ միջնորդությամբ պահպանենք մեր մշակութային կոթողները»,- նշեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում