Փաստ մեկնաբանությամբ

Քաղաքագետ. «Ներքաղաքական փոփոխությունները կանխատեսելի են»

1 րոպեի ընթերցում

Քաղաքագետ. «Ներքաղաքական փոփոխությունները կանխատեսելի են»

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններն ու Հանրապետական կուսակցությունը չեն թաքցնում կադրային փոփոխությունների նպատակը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, որոշ կազմակերպչական ու ներքաղաքական փոփոխությունները դեռեւս կանխատեսելի են: «Ոչ ոք պաշտոնանկ չի եղել լուրջ խնդիրների պատճառով: Քաղաքական փոփոխություններն ուղղված են իմիջի, նոր ընտրություններին ավելի լավ պատրաստվելուն»,- նշեց քաղաքագետը' անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում