Փաստ մեկնաբանությամբ

Արտակ Դավթյան. «Պաշտոնանկությունները սուր են ընկալվում` կապված նախընտրական շրջանի հետ»

1 րոպեի ընթերցում

Արտակ Դավթյան. «Պաշտոնանկությունները սուր են ընկալվում` կապված նախընտրական շրջանի հետ»

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրում կատարվող նման զարգացումները' պաշտոնանկությունները, նորմալ են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը' անդրադառնալով վերջին շրջանի կադրային փոփոխություններին: «Բանն այն է, որ այժմ նախընտրական շրջան է, եւ դա է պատճառը, որ այդ իրադարձություններն այդքան սուր են ընկալվում: Եթե դրանք լինեին 1 տարի առաջ, նման ձեւով չէր դիտվի»,-նշեց Դավթյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն էլ ասաց, որ պաշտոնից ազատված մարդիկ տվել են համապատասխան մեկնաբանություններ եւ հավելեց, որ չի կարծում, որ այդ ամենը կապված են հատկապես նախընտրական գործընթացների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում