Փաստ մեկնաբանությամբ

Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ կա

3 րոպեի ընթերցում

Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ կա

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականի տասն ամիսներին ՀՀ-ում պետական հաշվառման է վերցված 1 866 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 249, մարմնական վնասվածքներ ստացել' 234 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՃՏՊ քանակը ՀՀ-ում աճել է 254-ով, զոհերի թիվը' 24-ով, վիրավորներինը' 531-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով ընթացիկ տարվա անցած 10 ամիսների ՃՏՊ վիճակագրությունը, տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Պետական հաշվառման ենթակա են այն պատահարները, որոնց հետեւանքով գրանցվում են զոհեր կամ վիրավորներ: Ն. Սարգսյանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե վերջին շրջանում վթարների թիվն աճել է. խոսքն այս դեպքում նյութական վնասով վթարների մասին է: Միայն 2011 թ. 10 ամիսների ընթացքում մայրաքաղաքում տեղի է ունեցել նյութական վնասով 5 285 պատահար' նախորդ տարվա 12 ամիսներին ողջ հանրապետությունում գրանցված 4 000 նույնատիպ պատահարների դիմաց: Ըստ Ն. Սարգսյանի' չի կարելի պատահարների մեծ թվի պատճառ համարել ԱՊՊԱ համակարգը: «Պատկերը նույնն է, ինչ նախորդ տարիներին, ուղղակի ներկայում ոչ մի պատահար դուրս չի մնում հաշվառումից. անգամ ամենափոքրիկ պատահարների դեպքում վարորդները ցանկանում են օգտվել վնասի փոխհատուցման իրենց իրավունքից»,- ասաց բանախոսը:

2011-ի հունվար-հոկտեմբերին 10 տոկոս աճ է գրանցվել նաեւ մարմնական վնասվածքով պատահարների դեպքում, ընդ որում' աճը եւ բնական է, եւ արհեստական: Բնականը ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների քանակի աճով է պայմանավորված, արհեստականը' ԱՊՊԱ-ի ներդրումով եւ պատահարների հաշվառումով: Ըստ Ն. Սարգսյանի' 2011-ի 10 ամիսների ընթացքում հանրապետություն է ներմուծվել 20 403 տրանսպորտային միջոց, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Նոր ուսումնական տարում' սեպտեմբերին կազմակերպվող անվտանգ երթեւեկության տասնօրյակը տվեց իր արդյունքները: Ըստ Սարգսյանի'այս տարի սեպտեմբերի առաջին տասնօրյակում դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ պատահարներ չեն գրանցվել: Անցած 10 ամիսների ընթացքում գրանցվել է երեխաների մասնակցությամբ ընդամենը 53 ճանապարհատրանսպորտային պատահար: Վերջիններիս վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տարի պատկերը փոխվել է. 2010-ի տասն ամիսներին մինչեւ 18 տարեկանների 175 վրաերթ է գրանցվել, որի հետեւանքով զոհվել է 12, մարմնական վնասվածք ստացել 189 երեխա, 2011-ի նույն ժամանակահատվածում ընդամենը 5 զոհ կա, սա, ըստ Ն. Սարգսյանի, ճիշտ քարոզչական աշխատանքների արդյունք է:

ՃՈ աշխատակիցների համար մտահոգիչ են միայն հետիոտնի խախտումները: Այս տարվա 10 ամիսների ընթացքում խախտումների թիվը քառակի աճել է: Ն. Սարգսյանի փոխանցմամբ' հիմնականում վրաերթերը կատարվում են այն վայրերում, որտեղ նախատեսված չէ հետիոտնի անցումը, ուստի մեղքի հիմնական բաժինն ընկնում է հենց նրանց, եւ ոչ վարորդների վրա:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում