Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի օգնությունը Թուրքիա կհասնի վաղն առավոտյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի օգնությունը Թուրքիա կհասնի վաղն առավոտյան

ԵՐԵՒԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաշարժից տուժած Թուրքիային ՀՀ կառավարության աջակցությունն Իզմիր քաղաք տեղափոխող օդանավի թռիչքը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ի առավոտյան: ՀՀ կառավարության կողմից ուղարկված աջակցության հետ միասին, ինքնաթիռով Թուրքիա կմեկնի նաեւ սպասարկող 10-15 հոգանոց անձնակազմ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, Թուրքիա մեկնող անձնակազմը չի մասնակցելու փրկարարական աշխատանքներին. նախատեսվում է նրանց մասնակցությունը տեղափոխվող բեռի բաշխման գործընթացում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում