Ժերար Թրամբլեյ. «Քրիստոնեության ակունքներում կանգնած Հայաստանում պետք է զարգացնել կրոնական զբոսաշրջությունը»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես անցյալ տարի Հայաստան իմ այցելության ժամանակ,այնպես էլ այս անգամ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել ենք զբոսաշրջության զարգացման հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կանադական Մոնրեալի քաղաքապետ Ժերար Թրամբլեյը: «Հայաստանում ցանկանում ենք զարգացնել կրոնական զբոսաշրջությունը, քանի որ այն կանգնած է քրիստոնեության ակունքներում, առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը: Սա մի բնագավառ է, որը պետք է զարգացնել»,-նշեց Մոնրեալի քաղաքապետը: