Փաստ մեկնաբանությամբ

Սնկից թունավորման դեպքերն ավելացել են

1 րոպեի ընթերցում

Սնկից թունավորման դեպքերն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ընթացիկ տարվա 9 ամիսներին գրանցվել է սնկի թունավորման 13 դեպք, որի հետեւանքով տուժել է 45 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Սնուցման ու սննդամթերքի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ Լեւոն Թուխիկյանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սնկի թունավորման դեպքերն ավելացել են, սակայն, ի տարբերություն 2010-ի, մահացության դեպք չի գրանցվել: Անցյալ տարվա նոյեմբեր ամսին գրանցվել է թունավորման 13 դեպք, տուժել է 24 մարդ: Դեպքերը շատ են եղել հատկապես Սյունիքի, Կոտայքի եւ Լոռու մարզերում:

Լ. Թուխիկյանի խոսքով' պարբերաբար իրազեկման աշխատանքներ են տարվում, այդ նպատակով հատուկ ծրագրեր են իրականացվում նաեւ մամուլի միջոցով: Ըստ նրա' թունավորմները հիմնականում եղել են գարուն-աշուն ժամանակահատվածում: «Արձանագրված բոլոր դեպքերը տուժողների կողմից հավաքված, անհայտ ծագում ունեցող սնկի օգտագործման պարագայում են»,- նշեց գլխավոր մասնագետը' ավելացնելով, որ պետք չէ օտագործել սունկ, որի ծագումն անհայտ է, գնել միայն մակնշված մթերք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում