Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը դեռեւս Թուրքիայից պաշտոնապես չի ստացել օգնության խնդրանք

1 րոպեի ընթերցում

Հայաստանը դեռեւս Թուրքիայից պաշտոնապես չի ստացել օգնության խնդրանք

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Անկարա» գործակալությունը տեղեկացրել է, որ Անկարան հրահանգել է պատկան մարմիններին օգնության խնդրանքով դիմել այն երկրներին, որոնք ավելի վաղ պատրաստակամություն էին հայտնել երկրաշարժի պատճառած վնասներին դիմակայելու համար օգնություն տրամադրել: Գործակալությունը նշել է, որ Թուրքիան օգնություն է խնդրել նաեւ Հայաստանից: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, սակայն, «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Թուրքիան դեռեւս օգնության խնդրանքով պաշտոնապես չի դիմել մեր երկրին:

Նշենք, որ Թուրքիայում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար այլ երկրների թվում օգնություն էր առաջարկել նաեւ Հայաստանը, սակայն Թուրքիան մերժել էր' նշելով, որ անհրաժեշտության դեպքում կդիմի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում