Փաստ մեկնաբանությամբ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին չի վնասվել

1 րոպեի ընթերցում

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին չի վնասվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերջին երեք օրերի ընթացքում տեղի ունեցած երկու ուժգին երկրաշարժերից չի տուժել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստամբուլի «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Վանում արձանագրվել էր 7,2 մագնիտուդով երկրաշարժ, իսկ երեկ` 5,4 մագնիտուդով:

Արա Գոչունյանը եւս մեկ անգամ հաստատեց Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվությունը, ըստ որի` երկրաշարժի արդյունքում զոհերի եւ վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան: «Վանի տարածաշրջանում հայկական համայնք չկա»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում