Փաստ մեկնաբանությամբ

Բնապահպանության նախարարությունը կանի հնարավորը` Թռչկանի ջրվեժն անվնաս պահելու համար

1 րոպեի ընթերցում

Բնապահպանության նախարարությունը կանի հնարավորը` Թռչկանի ջրվեժն անվնաս պահելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները ջրվեժի տարածքում ակցիա են անցկացնում` փոքր ՀԷԿ-ի շինարարության դեմ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը, նախարարությունը դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը:

Հ. Մկրտչյանի խոսքով` ակցիայի մասնակիցները վաղը կհանդիպեն նախարարի եւ համապատասխան մասնագետների հետ` քննարկելու Թռչկանի ջրվեժին առնչվող հարցեր:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակցիայի մասնակից, բնապահպան Մարիամ Սուխուդյանը, պայքարի ու նախաձեռնության անդամների խնդրանքն ու պահանջն է ամեն կերպ պահպանել ջրվեժը, որը տարածքի էկոհամակարգի վրա մեծ ազդեցություն ունի:

Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ նախարարությունը նույնպես կարեւորում է Թռչկանի ջրվեժի պահպանության հարցը, ու կարվի ամեն ինչ` խնդրին այնպիսի լուծում տալու համար, որ բնության հուշարձան համարվող ջրվեժն անվնաս մնա:

Հ. Մրկրտչյանը, անդրադառնալով ակցիայի մասնակիցների առաջ քաշած այն հարցին, թե Թռչկանի ջրվեժը մինչ օրս անձնագիր չունի, նշեց, որ այդ խնդիրը եւս կքննարկվի եւ համապատասխան լուծում կստանա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում