Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի տեսչական համակարգն իրականացնում է բարեփոխումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսչական համակարգի խնդիրները' չհամակարգված հաճախակի ստուգումները, ստուգման ընթացակարգի ոչ թափանցիկությունը, տարբեր տեսչությունների միջեւ առկա կրնորդումները (երբ միեւնույն հարցի շուրջ կարող էին վերահսկողություն իրականացնել մեկից ավելի տեսչություններ) բեռ էին դարձել տնտեսվարողների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության անդամ Գեւորգ Պողոսյանը' հավելելով, որ այդ իսկ պատճառով ՀՀ կառավարության կողմից մշակվել է հայեցակարգ, որը ենթադրում է բարեփոխումներ' ստուգումների պլանավորում' ըստ ռիսկայնության, ստուգումներ միայն ստուգաթերթերի հարցերի շրջանակներում, ստուգման արդյունքների ամփոփում:

«Սա մի ծրագիր է, որն ուղղված է Հայաստանի տեսչական համակագի բարեփոխմանը:Տեսչական համակարգ ասելով' հասկանում ենք ստուգում իրականացնող պետական մարմիններ, ովքեր տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացնում են վերահսկողություն ստուգումների եւ ուսումնասիրությունների շրջանակում»,-ասաց նա' հավելելով, որ կարեւորվում է տեսուչների վերապատրաստման գաղափարը, որը նունպես ներառված է հայեցակարգում: «Բարեփոխումների ընթացքում դասընթացներ կկազմակերպվեն տեսուչների համար, որպեսզի նրանք կարողանան աշխատել նոր գաղափարներով»,-տեղեկացրեց Գ. Պողոսյանը:

Նշենք, որ Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգը հաստատվել է 2009թ. սեպտեմբերի 17-ին, ՀՀ կառավարության կողմից: Ձեւավորվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ' ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, եւ Խորհրդին աջակցող Քարտուղարություն' ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում