Փաստ մեկնաբանությամբ

Գյուղատնտեսական սեզոնի ավարտին ինչո՞ւ են հիշել պարարտանյութի մասին

1 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսական սեզոնի ավարտին ինչո՞ւ են հիշել պարարտանյութի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարարտանյութի արհեստական դեֆիցիտի ստեղծման մասին բոլոր խոսակցություններն անհիմն են: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անանուն աղբյուրը' անդրադառնալով Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի հնչեցրած կարծիքին' իբր պարարտանյութի բիզնեսով զբաղվող մի քանի ընկերություններ դադարեցրել են ներկրումը, իսկ շուկան անցել է որոշ պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների ձեռքը:

Մեր աղբյուրն ընդհանրապես հարկ չհամարեց անդրադառնալ պարարտանյութի գների արհեստականորեն բարձրացմանը, քանզի նշեց, որ նմանօրինակ ասեկոսեներին վաղուց արդեն պատասխանել են:

Մեր հարցին ի պատասխան գյուղատնտես, Հ.Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի տնօրեն Հունան Ղազարյանը նշեց, որ գյուղատնտեսական այս սեզոնին, երբ կատարվում է ցրտահետք, հնարավորության դեպքում հողին պետք է խառնել օրգանական պարարտանյութ, օրինակ' գոմաղբ, թռչնաղբ եւ այլն:

Այդ դեպքում տարօրինակ է' գյուղատնտեսությամբ «մտահոգվողները» պարարտանյութի գնի թանկացման մասին ինչո՞ւ են խոսում այն ժամանակ, երբ գյուղաշխատանքների սեզոնն արդեն ավարտվել է

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում