Փաստ մեկնաբանությամբ

Ա. Հարությունյան. «Կապալառուի կողմից իրականացված աշխատանքները չեն խանգարում Թռչկանի ջրվեժի էկոհամակարգին»

1 րոպեի ընթերցում

Ա. Հարությունյան. «Կապալառուի կողմից իրականացված աշխատանքները չեն խանգարում Թռչկանի ջրվեժի էկոհամակարգին»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց Թռչկանի ջրվեժի հետ կապված խնդրի լուծման ուղղությամբ տարված աշխատանքներով: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ այցելել են Թռչկան ու տեղում ուսումնասիրություններ կատարել:

«Կապալառուի կողմից իրականացված շինաշխատանքները եւ հետագա գործողությունները որեւէ ձեւով չեն խանգարում ու չեն վնասում ջրվեժի էկոհամակարգին»,- հավաստիացրեց նախարարը' միաժամանակ տեղեկացնելով, որ իրենց այցելության պահին ջրվեժը բնականոն գործում էր, եւ այնտեղ 400-500լ/վրկ ջուր էր հոսում: «Եթե ջրի հոսքը դրանից ավելի լինի, միայն այդ ժամանակ նրանք կկարողանան այդ ջուրը վերցնել: Իսկ ամառվա երեք ամսիներին համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀԷԿ-ն ընդհանրապես չի աշխատի»,-վստահեցրեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում